Սիոնիստական ​​ռեժիմը կանխել է վառելիք փոխադրող բեռնատարների մուտքը Գազա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i146614-Սիոնիստական_ռեժիմը_կանխել_է_վառելիք_փոխադրող_բեռնատարների_մուտքը_Գազա
Պաղեստինյան լրատվական աղբյուրները հայտնել են, որ Սիոնիստական ​​ռեժիմը կանխել է վառելիք փոխադրող բեռնատարների մուտքը Գազայի հատված:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2021 14:28 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը կանխել է վառելիք փոխադրող բեռնատարների մուտքը Գազա

Պաղեստինյան լրատվական աղբյուրները հայտնել են, որ Սիոնիստական ​​ռեժիմը կանխել է վառելիք փոխադրող բեռնատարների մուտքը Գազայի հատված:

Պաղեստինյան «Մաա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գրավված տարածքների հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Քարամ Աբու Սալեմի անցուղու համակարգող կոմիտեն հայտնել է, որ  կիրակի օրը, վառելիք փոխադրող 24 բեռնատար պետք է մուտք գործեօմ Գազայի հատված, այդ տարածքի էլեկտրակայանին վառելիք մատակարարելու համար, բայց պաղեստինցի պաշտոնյաները տեղեկացել են, որ  բեռնատարներին դա արգելվել է:

Պաղեստինյան կոմիտեն հավելե; է, որ Իսրայելն առանց որևէ պատճառաբանության, կանխել է վառելիք փոխադրող  բեռնատարների մուտքը Գազա:

Գազայի հատվածի էլեկտրակայանը այդ տարածքի միակ էլեկտրակայանն է, որն ապահովում էէ պաղեստինցիների էլեկտրաէներգիայի մի մասը:

2006թ. Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում ՀԱՄԱՍ-ի հաղթանակից հետո, Սիոնիստական ​​ռեժիմը շրջափակման մեջ է պահում Գազան: