Սիոնիստական ռեժիմը լրտեսում է Ադրբեջանի պաշտոնատարներին
Իսրայելական NSO (Pegasus) ընկերության լրտեսող ծրագրերը գաղտնալսել են Ադրբեջանի պաշտոնատար անձանց բջջային հեռախոսները:
Ըստ «Ազադ Սուզ» գործակալության, Ադրբեջանում կոռուպցիայի դեմ պայքարող լրագրողների կենտրոնը հայտարարել է, որ իսրայելական լրտեսող (Pegasus) ծրագիրը գաղտնալսում է Ադրբեջանի նախագահի կնոջ, առաջին փոխնախագահ՝ Մեհրիբան Ալիևայի և ավելի քան հազար լրագրողների ու պետական բարձրաստիճան պաշտոնյաների բջջային հեռախոսները:
Հաղորդման համաձայն, «Պեգասուս» լրտեսական ծրագիրն օգտագործել է Պետական պահպանության ծառայության գաղտնի կազմակերպությունը՝ գեներալ Բիգլեր Այուբովի գլխավորությամբ, որը նաև զբաղեցնում է Ադրբեջանի նախագահի պաշտպանությունը, տվյալ անձանց վերահսկելու համար:
Ավելի վաղ, Իսրայելի լրտեսական գործակալության (Մոսադ) կողմից ապացույցներ են հրապարակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի գաղտնալսման մասին:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում Մոսադը մեծ ներկայություն ունի Ադրբեջանում և թափանցել է այդ երկրի տարբեր կառույցներ: