Պաղեստինցիներին բռնի տեղահան անելու Սիոնիստական ռեժիմի նոր նախագիծը
Սիոնիստական աղբյուրները բացահայտել են Հորդանան գետի արևմտյան ափից և օկուպացված Ղոդսից պաղեստինցի ընտանիքներին բռնի տեղահան անելու և նրանց բնակարանները բռնազավթելու Սիոնիստական ռեժիմի նոր նախագիծը:
Սիոնիստական Հաարեց թերթը կիրակի օրը բացահայտել է, որ Սիոնիստական ռեժիմի ներքին հիմնադրամը մտադիր է գրանցել Հորդանան գետի արևմտյան ափին և բռնագրավված Ղոդսում գտնվող հազարավոր բնակարաններ:
Սիոնիստական թերթը գրել է.«Խոսքը վերաբերում է հողային գործարքներին, ընդ որում հիմնադրամը պնդում է, որ դրանք գնել է 1948 թվականից առաջ և հետո»:
Ըստ հաղորդման՝ այդ նախագիծը կհանգեցնի պաղեստինցիների արտաքսմանը և Սիոնիստական ռեժիմի կողմից նրանց տների օկուպացմանը:
Հիմնադրամը պնդում է, որ կա 360 կտոր հողատարածք և տուն, որից 170 -ը գնել է դուստր ձեռնարկություններից մեկը:
Սիոնիստական ռեժիմը, քանդելով պաղեստինցիների բնակարանները և նրանց արտաքսելով, նոր բնակարաններ է կառուցում սիոնիստնիեր համար:
Իսրայելի ռեժիմը մտադիր է փոխել պաղեստինյան տարածքների աշխարհագրական կառուցվածքը և այդ տարածքներին սիոնիստական տեսք փոխանցել, որպեսզի ամրապնդի իր գերիշխանությունը պաղեստինյան տարածքներում: