Սիոնիստական ​​ռեժիմը պատասխանատու է Գազայի պաշարումը շարունակելու ցանկացած հետևանքի համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i149250-Սիոնիստական_ռեժիմը_պատասխանատու_է_Գազայի_պաշարումը_շարունակելու_ցանկացած_հետևանքի_համար
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի կառավարությունը պատասխանատու է Գազայի հատվածի պաշարումը շարունակելու և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի սրման ցանկացած հետևանքի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2021 08:57 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը պատասխանատու է Գազայի պաշարումը շարունակելու ցանկացած հետևանքի համար

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի կառավարությունը պատասխանատու է Գազայի հատվածի պաշարումը շարունակելու և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի սրման ցանկացած հետևանքի համար:

Ըստ Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի, ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ֆուզի Բարհումը կիրակի օրը հավաստիացրել է, որ Գազայի նկատմամբ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ քաղաքականությունը սրում է լարվածությունը տարածաշրջանում:

Բարհումը նշել է, որ Պաղեստինի ժողովուրդը ոչ մի դեպքում չի ընդունի  Սիոնիստական զավթիչ ​​ռեժիմի քաղաքականությունը և պաղեստինցիների ազգային իրավունքների ոտնահարումը, և կշարունակի պայքարել իր զրկված իրավունքների վերականգնման համար:

Սիոնիստական ԶԼՄ-ները կիրակի առավոտյան հայտնեցին, որ այդ ռեժիմի ռազմական ինքնաթիռները հարձակվել են Գազայի կենտրոնում գտնվող Սալահեդդին շրջանի վրա:

2006թ. ի վեր, Գազայի գոտին Իսրայելի կողմից ծովային, ցամաքային ու օդային շրջափակման է ենթարկվել և այդ տարածքի բնակիչները բազում խնդիրներ են դիմագրավում: