Սեպտեմբեր 24, 2021 16:25 Asia/Tehran
  • Աֆղանստանում օտարերկրյա զինվորների կողմից սպանվել է 86 երեխա և ավելի քան 200 խաղաղ բնակիչ

Աֆղանստանում ԱՄՆ -ի, Բրիտանիայի, ՆԱՏՕ -ի և նրանց դաշնակիցների ռազմական ներկայության ավարտից հետո հրապարակված վիճակագրական տվյալները վկայում են, որ օտարերկրյա զինվորների սխալ հարձակումների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել:

Մեհր գործակալության հաղորմամբ, Բրիտանիայի պաշտպանության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, Աֆղանստանում բրիտանական օկուպացիոն ուժերի ամենաերիտասարդ քաղաքացիական զոհը երեք տարեկան երեխա է եղել:

Ըստ զեկույցի, Աֆղանստանում օտարերկրյա օկուպանտների ներկայության հետևանքով բռնկված  պատերազմի և անապահովության պատճառով  աֆղան երեխաների մահվան դիմաց փոքր գումար է վճարվել:

Օտարերկրյա զորքերի կողմից ԱՄՆ-ի ղեկավարած քսանամյա օկուպացիան մեծ վնաս է հասցրել աֆղան ժողովրդի կյանքին և ունեցվածքին:

Ավելի վաղ Պենտագոնը խոստովանել էր, որ անօդաչու թռչող սարքը սխալմամբ հարձակվել է մեքենայի վրա Քաբուլում, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 խաղաղ բնակիչ:

Պիտակ