«Ալ-Քաիդան» ԱՄՆ «կանաչ լույսով» շարունակում է Աֆղանստանում իր գործունեությունը
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին պաշտոնյա և հատուկ գործողությունների ստորաբաժանման ծառայող Դագ Լիվերմորը նշում է, որ բոլոր փաստերը վկայում են Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների գործունեության ընդլայնման մասին։
Foreign Policy-ն գրել է, որ Աֆղանստանի նկատմամբ թալիբների վերահսկողությունից հետո, «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման գործունեությունն աստիճանաբար ընդլայնվում է, քանի որ թալիբները չեն պայքարում ահաբեկչության դեմ։
Pars Today-ը, հղում անելով Foreign Policy ամսագրին, գրում է․ ««Ալ-Քաիդան» մինչև 2026 թվականն Աֆղանստանում կստեղծի ավելի քան ինը նոր ահաբեկչական ճամբար»: Եթե այս պնդումը ճիշտ է, դա ծանր պատասխանատվություն է թալիբների համար։
Քաղաքական վերլուծաբան Ամին Ֆարջադն ասում է․ «ԱՄՆ-ն պնդում է, թե Դոհայի համաձայնագրով թալիբները պարտավորվել են թույլ չտալ որևէ ահաբեկչական խմբավորման գործել Աֆղանստանում, բացառությամբ այն խմբերի, որոնք չեն սպառնում ԱՄՆ-ի անվտանգությանը: Մի անհանգստացեք»:
Որոշ աֆղան փորձագետներ նշում են, որ թալիբները թույլ են տվել «Ալ-Քաիդային» բազաներ և զինամթերքի պահեստներ հիմնել Փանջշիր հովտում:
Քանի որ թալիբները հրաժարվում են ուժեղացնել սահմանային անվտանգություը, ահաբեկչական խմբավորումներն, այդ թվում՝ «Ալ-Քաիդան», «Խորասանի մասնաճյուղը», ԻԼԻՊ-ը և Պակիստանի Թալիբանն ընդլայնել են այդ երկրում իերնց գործողությունները։
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին պաշտոնյա և հատուկ գործողությունների ստորաբաժանման ծառայող Դագ Լիվերմորը նշումէ , որ բոլոր փաստերը վկայում են Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների գործունեության ընդլայնման մասին։
ՄԱԿ-ը կարծում է, որ «Ալ-Քաիդան» արդեն ճամբարներ և ուսումնական բազաներ է ստեղծել Աֆղանստանի 34 նահանգներից առնվազն 10-ում, ինչը նշանակում է, որ խմբավորումը հավաքագրում և մարզում է արտասահմանյան ուժերի: Հաղորդվում է, որ «Ալ-Քաիդան» օտարերկրյա զինյալներին խնդրել է տեղափոխվել Աֆղանստան և նախապատրաստվել թշնամու վրա հարձակվելու համար:
Թեև Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների առկայության մասին ճշգրիտ տեղեկատվություն չկա, սակայն արևմտյան շրջանակների կողմից այս հարցի վերաբերյալ հրապարակված հաղորդագրությունները մտահոգիչ են։
Իսկ ԱՄՆ-ի անտարբերությունն այս հարցի նկատմամբ կարող է հաստատել վերլուծաբանների այն կարծիքը, որ դուրս գալով Աֆղանստանից, Վաշինգտոնն այս երկիրը վերածում է ահաբեկչական խմբավորումների կենտրոնի, որպեսզի վտանգի ենթարկի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգությունը մինչև Չինաստանի սահմաններ։
Անկասկած, ԱՄՆ-ն մանրամասն տեղեկություններ ունի Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների գործունեության մասին, բայց քանի դեռ իր անվտանգությունն ու շահերը վտանգված չեն, Վաշինգտոնի լույսն ահաբեկիչների համար միշտ կանաչ է։