Սիրիացիները բողոքել են Թուրքիայի օկուպացիայի դեմ
Սիրիայի Թալ Ռիֆաթ շրջանի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել թուրքական օկուպացիայի դեմ։
«Սանա» լրատվական գործակալության հաղորդմամբ, երեքշաբթի օրը սիրիական Հալեպի արվարձանում գտնվող Թել Ռիֆաթի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել թուրք օկուպանտների և Անկարայի հետ կապված տարրերի դեմ, ինչպես նաև դատապարտել նրանց հանցագործությունները։
Հանրահավաքի մասնակիցները, որոնց թվում էին մի շարք ֆերմերներ, բանվորներ, ուսանողներ և ինժեներներ, կրել են Սիրիայի դրոշներ ու ցուցապաստառներ, և վանկարկել կարգախոսներ՝ դատապարտելով թուրքական զավթիչ ուժերի և նրանց գործակալների անօրինական ներկայությունը սիրիական հողում:
Դամասկոսի կառավարությունը բազմիցս բողոքել է այդ երկրում թուրքական զորքերի և խռովարար ուժերի ներկայության դեմ: