Իրաքի դիմադրություն. Մենք ԱՄՆ-ի դուրս գալու նշաններ չենք տեսել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i156358-Իրաքի_դիմադրություն._Մենք_ԱՄՆ_ի_դուրս_գալու_նշաններ_չենք_տեսել
Իրաքի դիմադրության համակարգող կոմիտեն հայտարարել է, ԱՄՆ-ի օկուպանտ ուժերի Իրաքից դուրս գալու որևէ նշան չկա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 19, 2021 18:24 Asia/Tehran
  • Իրաքի դիմադրություն. Մենք ԱՄՆ-ի դուրս գալու նշաններ չենք տեսել

Իրաքի դիմադրության համակարգող կոմիտեն հայտարարել է, ԱՄՆ-ի օկուպանտ ուժերի Իրաքից դուրս գալու որևէ նշան չկա:

Ալ-Մայադին ցանցի հաղորդման համաձայն, Իրաքի Դիմադրության խմբերի համակարգող կոմիտեն ուրբաթ օրը հայտարարություն է տարածել Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ։

Իրաքի դիմադրության համակարգման կոմիտեն հայտարարել է. «Մենք ուշադիր հետևում ենք «ռազմավարական երկխոսության դրույթների» պահպանմանը և չենք վստահում օկուպանտների լրջությանը և նրանց պարտավորություններին»:

«Մենք պարտավորվեցինք ժամանակ տալ իրաքցի բանակցողին՝ դիվանագիտական ​​միջոցներով ամերիկյան օկուպանտներին մեր մաքուր հողից վտարելու համար. Բայց մինչ այժմ մենք հեռանալու նշաններ չենք տեսել, թեպետ այս տարվա ավարտին 42 օրից ավելի չի մնացել».ասված է հաղորդագրության մեջ։

Իրաքի և ԱՄՆ-ի կառավարությունները հունիսին պայմանավորվել են, որ ԱՄՆ մարտական ​​զորքերը կլքեն Իրաքը մինչև տարեվերջ: