Հակասիոնիստական ցույցեր՝ Պակիստանում
Պակիստանի քաղաքացիները բողոքի ցույցեր են անցկացրել՝ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու որոշ արաբական երկրների որոշումների դեմ և դատապարտել Պաղեստինի ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի իրականացրած հանցագործությունները:
Կիրակի օրը, Պակիստանի Փենջաբ նահանգի Լահոր քաղաքի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել, որի ընթացքում կրել են պաստառներ՝ դատապարտելով Սիոնիստական ռեժիմի և արաբական որոշ երկրների գործողությունները: Ցուցարարները կոչ են արել դադարեցնել ռեժիմի հանցագործությունները Պաղեստինի ժողովրդի դեմ և վերջ տալ օկուպացիային:
Ցուցարարները վանկարկել են հակաամերիկյան և հակասիոնիստական կարգախոսներ և Սիոնսիտական ռեժիմին մեղադրել տարածաշրջանի ազգերին թիրախավորելու, այդ թվում՝ պաղեստինյան հողերի թալանելու գործում Արևմուտքի հետ համագործակցելու մեջ:
Պաղեստինյան դիմադրությանն աջակցող ցուցարարները, իսլամական երկրների դեմ ԱՄՆ-ի հարձագողական դիրքորոշումները և հատկապես Իրանի միջուկային համաձայնագրի գործնթացին խոչընդոտելը, համարել են մուսուլմանների դեմ ուղղված թշնամական քայլ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio