Իրաքի Այն ալ-Ասադ ռազմաբազայից ամերիկյան ուժերի դուրսբերման լուրերը հաստատվել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i159192-Իրաքի_Այն_ալ_Ասադ_ռազմաբազայից_ամերիկյան_ուժերի_դուրսբերման_լուրերը_հաստատվել_են
Իրաքի ԶՈՒ խոսնակը հաստատել է Ալ-Անբար նահանգի Այն ալ-Ասադ բազայից ամերիկյան ուժերի դուրսբերման լուրերը և հայտարարել, որ ԱՄՆ ուժերը մոտ օրերս կազատեն նաև Էրբիլում գտնվող Ալ-Հարիր բազան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 21, 2021 08:27 Asia/Tehran
  • Իրաքի Այն ալ-Ասադ ռազմաբազայից ամերիկյան ուժերի դուրսբերման լուրերը հաստատվել են

Իրաքի ԶՈՒ խոսնակը հաստատել է Ալ-Անբար նահանգի Այն ալ-Ասադ բազայից ամերիկյան ուժերի դուրսբերման լուրերը և հայտարարել, որ ԱՄՆ ուժերը մոտ օրերս կազատեն նաև Էրբիլում գտնվող Ալ-Հարիր բազան:

«Սպուտնիկ»-ի փոխանցմամբ, Իրաքի ԶՈՒ խոսնակ Թահսին ալ-Խաֆաջին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Այն ալ Ասադ բազայից ամերիկյան զորքերի դուրսբերումն ավարտվել է և այնտեղ ներկա են միայն  խորհրդատուները:

Նա հավելել է, որ դեկտեմբերի 31-ին կհայտարարվի Իրաքից ամերիկյան բոլոր զորքերի դուրսբերման մասին։

Թահսին ալ-Խաֆաջին նշել է, որ ամերիկյան խորհրդատվական ուժերը գտնվում են Իրաքի ԶՈՒ վերահսկողության տակ:

Իրաքի խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն՝ ամերիկյան  զինված ուժերը պետք է այդ երկիրը լքեն մինչև այս տարեվերջ, սակայն Վաշինգտոնը մինչ այժմ օգտագործել է բոլոր միջոցները՝ այդ օրենքի պահանջը կատարելուց խուսափելու և Իրաքում իր ներկայությունը շարունակելու համար: