Իրաքում ամերիկյան զորքերը դուսր են եկել թվով երրորդ ռազմաբազայից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i159304-Իրաքում_ամերիկյան_զորքերը_դուսր_են_եկել_թվով_երրորդ_ռազմաբազայից
Իրաքի համատեղ գործողությունների հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը դուրս են եկել թվով երրորդ ռազմաբազայից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 22, 2021 11:35 Asia/Tehran
  • Իրաքում ամերիկյան զորքերը դուսր են եկել թվով երրորդ ռազմաբազայից

Իրաքի համատեղ գործողությունների հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը դուրս են եկել թվով երրորդ ռազմաբազայից:

Չորեքշաբթի օրը Իրաքի լրատվական գործակալությունը, հղումա նելով երկրի բանակի համատեղ գործողությունների հրամանատարության խոսնակ Թահսին ալ-Խաֆաջին, հաղորդել է, որ ամերիկացիները դուսր են եկել Էրբիլում գտնվող Հարիր բազայից:

Ավելի վաղ ամերիկյան ուժերը դուսր էին եկել Այն ալ-Ասադ ավիաբազայից, որը գտնվում է  Ալ-Անբար նահանգում։

Հուլիսի 26-ին Բաղդադի ու Վաշինգտոնի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի, ամերիկյան ուժերը մինչև տարեվերջ, պետք է դուրս գան այդ երկրից: