Դամասկոսը պահանջում է Սիրիայից ԱՄՆ-ի և Թուրքիայի զորքերի դուրսբերումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i162400-Դամասկոսը_պահանջում_է_Սիրիայից_ԱՄՆ_ի_և_Թուրքիայի_զորքերի_դուրսբերումը
Սիրիայի ԱԳՆ-ն պահանջել է այդ երկրից դուրս բերել Թուրքիայի և ԱՄՆ-ի զորքերը, Վաշինգտոնի և նրա վարձկանների գործողությունները որակելով որպես ռազմական հանցագործություններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2022 05:35 Asia/Tehran
  • Դամասկոսը պահանջում է Սիրիայից ԱՄՆ-ի և Թուրքիայի զորքերի դուրսբերումը

Սիրիայի ԱԳՆ-ն պահանջել է այդ երկրից դուրս բերել Թուրքիայի և ԱՄՆ-ի զորքերը, Վաշինգտոնի և նրա վարձկանների գործողությունները որակելով որպես ռազմական հանցագործություններ։

Շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ, Սիրիայի ԱԳՆ-ն  դատապարտել է ամերիկյան ահաբեկչական ուժերի և քրդական դեմոկրատական ​​ուժերի գործողությունները Հասաքա նահանգում՝ հայտարարելով, որ այդ գործողությունները հազարավոր սիրիացիների տեղահանության պատճառ են դարձել և մեծացրել նրանց խնդիրներ: Սիրիայի ԱԳՆ-ն այդ գործողությունները որակել է ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

Նշելով, որ Անվտանգության խորհուրդը պետք է կատարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում անմեղ խաղաղ բնակիչներին պաշտպանելու իր պարտականությունը, Սիրիայի ԱԳՆ-ն իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է արել օգնել  հազարավոր  սիրիացիներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները:

ՔԲԿ-ի դեմ պայքարի պատրվակով,  Թուրքիան օկուպացրել է Սիրիայի տարածքի մի մասը, իսկ ԱՄՆ-ն գրավել է այդ երկրի արևելյան և հյուսիսարևելյան շրջանները՝ նավթը թալանելու նպատակով։