Սաուդյան կոալիցիան ոչնչացրել է Եմենի ինտերնետային ցանցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i162650-Սաուդյան_կոալիցիան_ոչնչացրել_է_Եմենի_ինտերնետային_ցանցը
Այսօր Եմենում ինտերնետի վերամիացումից մի քանի ժամ անց, Սաուդյան կոալիցիան հարձակման է ենթարկել այդ երկրի մի շարք թիրախներ, այդ թվում Սանաայի շրջակա տարածքում գտնվող հաղորդակցության ցանցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2022 14:38 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիան ոչնչացրել է Եմենի ինտերնետային ցանցը

Այսօր Եմենում ինտերնետի վերամիացումից մի քանի ժամ անց, Սաուդյան կոալիցիան հարձակման է ենթարկել այդ երկրի մի շարք թիրախներ, այդ թվում Սանաայի շրջակա տարածքում գտնվող հաղորդակցության ցանցը:

Ինչպես հաղորդում է Ալ-Ալամ հեռուստաընկերությունը, Սաուդյան Արաբիան ավելի վաղ հարձակման էր ենթարկել Եմենի հաղորդակցության ենթակառուցվածքները: Մի քանի օր առաջ Սաուդյան կոալիցիայի կողմից  Ալ-Հուդայդա նավահանգստի վրա իրականացված հարձակման հետևանքով ողջ Եմենում 4 օր անընդմեջ անջատվել էր ինտերնետը  և վերջապես երեկ Եմենը կրկին միացավ համաշխարհային ցանցին:

Այսօր Սանաայի շրջակա տարածքի վրա Սաուդյան կոալիցիայի հարձակումները  տեղի են ունեցել Եմենի Ազգային փրկության կառավարության կողմից ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքի վրա իրականացված հրթիռային հարձակումից մեկ օր անց: