Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը մնում է լարված
(last modified Wed, 02 Feb 2022 15:04:58 GMT )
Փետրվար 02, 2022 18:34 Asia/Tehran
  • Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը մնում է լարված

Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը մնում է լարված, բայց հակամարտության համար նախադրյալներ առայժմ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 2-ին լրագրողներին հայտնել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը:

«Ես չԷի ասի, թե սահմանին իրադրությունը հանգիստ է, այն լարված է: Առայժմ ոչ մի նախադրյալ չկա, որ այն կդառնա կոնֆլիկտային»,-հայտարարել է Տաշիեւը:

«Քանի դեռ չի ավարտվել սահմանների նկարագրման հարցը, հակամարտություն կարող Է առաջանալ ցանկացած պահի, հենց այնտեղ մարդիկ են ապրում»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ ավելի վաղ տարհանված բոլոր բնակիչները վերադարձել են իրենց տներ: Հունվարի 27-ին իրադրությունը զրղզա-տաջիկական սահմանին սրվել է, Ղրղզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ Բաթքեն-Իսֆան ճանապարհը փակելու պատճառով:

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների միջեւ բանակցություններից հետո ճանապարհի տեղամասը բացվել է: Բայց իրադրությունը վատթարացել է, փոխհրաձգություն է սկսվել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջեւ, որը շարունակվել է ավելի քան հինգ ժամ: Փոխհրաձգություններն ընթացել են Թորթ-Քոչո եւ Չըր-Դաբո վայրերում:

Տաջիկական կողմը, ինչպես պնդել են Ղրղզստանի սահմանապահ ծառայությունում, օգտագործել է ականանետներ եւ նռնականետներ: Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ վերքեր է ստացել 12 մարդ, նրանց վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության: Զինվորականների եւ խաղաղ քաղաքացիների շրջանում տուժածների մասին հայտարարել է նաեւ տաջիկական կողմը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

lragir.am