Պակիստանի շիաները բողոքի ցույց են անցկացրել, դատապարտելով Փեշավարում տեղի ունեցած ահաբեկչությունը
Մարտ 05, 2022 05:38 Asia/Tehran
Պակիստանի շիաները բողոքի ցույց են անցկացրել, դատապարտելով Փեշավարում տեղի ունեցած ահաբեկչությունը:
Ուրբաթ օրը, Փեշավարի շիական մզկիթում իրականացված ահաբեկյչական հարձակման հետևանքով, զոհվել է առնվազն 56 հավատացյալ և վիրավորվել մոտ 200 մարդ:

Քաղաքական, կրոնական և քաղաքացիական հազարավոր ակտիվիստներ, և Պակիստանի շիա քաղաքական կուսակցությունների անդամներ, ուրբաթ օրը բողոքի ցույց են անցկացրել Պակիստանի քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Իսլամաբադում, բողոքելով Փեշավար շիական մզկիթի վրա իրականացված ահաբեկչությունը:

Ցույցի մասնակիցները դատապարտել են տարբեր քաղաքներում իրականացվող ահաբեկչական գործողությունները և դրանց կազմակերպիչների նկատմամբ կառավարության ու անվտանգության ուժերի վերաբերմունքը:
Պիտակ