Եմենի «Անսարալլահ»-ը լայնածավալ գործողությունը է իրականացրել Սաուդյան Արաբիայի տարածքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i166538-Եմենի_Անսարալլահ_ը_լայնածավալ_գործողությունը_է_իրականացրել_Սաուդյան_Արաբիայի_տարածքում
Եմենի ԶՈՒ խոսնակը մանրամասներ է հայտնել ի պատասխան եմենցի խաղաղ բնակիչների վրա ամենօրյա հարձակումների, եմենական բանակի կողմից Սաուդյան Արաբիայի կենտրոնում անօդաչու թռչող սարքի իրականացրած հարվածի մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 11, 2022 17:49 Asia/Tehran
  • Եմենի «Անսարալլահ»-ը լայնածավալ գործողությունը է իրականացրել Սաուդյան Արաբիայի տարածքում

Եմենի ԶՈՒ խոսնակը մանրամասներ է հայտնել ի պատասխան եմենցի խաղաղ բնակիչների վրա ամենօրյա հարձակումների, եմենական բանակի կողմից Սաուդյան Արաբիայի կենտրոնում անօդաչու թռչող սարքի իրականացրած հարվածի մասին:

Յահյա Սարին ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ ասում է, որ անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը և Եմենի ժողովրդական կոմիտեները ԱԹՍ-ներով գործողություններ են իրականացրել Սաուդյան Արաբիայի խորքերում՝ ի պատասխան ագրեսիայի սրմանը և սաուդյան հակաեմենական կոալիցիայի դաժան պաշարմանը, ինչպես նաև Եմենի նավահանգիստներ նավթամթերքներ փոխադրող նավերի մուտքի կանխմանը:

Գործողության մանրամասների վերաբերյալ Սարին հավելել է.«Այս գործողության ընթացքում Եմենի զինված ուժերը 9 անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Սաուդյան Արաբիայի թիրախները»։

Եմենի զինված ուժերի խոսնակը նաեւ հայտարարել է, որ Ռիադում գտնվող Aramco-ի նավթավերամշակման գործարանը թիրախ է դարձել երեք Samad 3 անօդաչու թռչող սարքերի կողմից։

Ջիզանում և Աբհայում գտնվող Aramco-ի օբյեկտները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի այլ զգայուն դիրքերը թիրախ են դարձել վեց Samad 1 անօդաչու թռչող սարքերի կողմից, -ասել է Եմենի զինված ուժերի խոսնակը: