Վերջին տվյալները Եմենում սաուդյան կոալիցիայի հանցագործությունների մասին
Եմենից ստացված իր վերջին վիճակագրության համաձայն, Կանանց և երեխաների իրավունքների պաշտպան «Էնթեսաֆ» կազմակերպությունը հայտնել է, որ ավելի քան 6000 կին և երեխա նահատակվել, ավելի քան 6000-ը՝ վիրավորվել են Եմենում:
Կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպան«Էնթեսաֆ» կազմակերպությունը նոր վիճակագրական տվյալներ է հրապարակել Եմենի կանանց եւ երեխաների դեմ սաուդյան-էմիրաթական ագրեսիվ կոալիցիայի հանցագործությունների վերաբերյալ:
Չորեքշաբթի օրը «Ալ-Ահդ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ սաուդյան կոալիցիայի յոթ տարվա ագրեսիայի ընթացքում սպանվել է 6264 կին և երեխա, որոնցից 2428-ը կանայք են, իսկ 3848-ը երեխաներ:
Զեկույցի համաձայն, սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի պաշարումից հետո յուրաքանչյուր երկու ժամը մեկ վեց եմենցի երեխա է զոհվում, իսկ քաղցկեղով հիվանդ ավելի քան 3000 երեխա մահվան շեմին են:
Ավելի քան երկու հազար եմենցի երեխաներ ունեն արյան քաղցկեղ և զրկված են նվազագույն բժշկական հաստատություններից։