Սաուդյան Արաբիայի Aramco նավթային օբյեկտը գրեթե ամբողջությամբ այրվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i167848-Սաուդյան_Արաբիայի_aramco_նավթային_օբյեկտը_գրեթե_ամբողջությամբ_այրվել_է
Լրատվական աղբյուրները հայտնել է Ջիդայում Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերության Aramco-ի օբյեկտների ամբողջական այրվելու մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 26, 2022 19:05 Asia/Tehran

Լրատվական աղբյուրները հայտնել է Ջիդայում Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերության Aramco-ի օբյեկտների ամբողջական այրվելու մասին։

Ի պատասխան Սաուդյան ագրեսիվ կոալիցիայի հանցագործությունների՝  Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեներն ուրբաթ օրը թիրախավորել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում գտնվող Aramco օբյեկտը:

Իրազեկ աղբյուրները շաբաթ օրը «Ալ-Մայադին»-ին հայտնել են, տեղեկություններ կան Ջիդդայում Aramco օբյեկտի ամբողջական այրվելու և հրդեհի բռնկման մասին:

Աղբյուրները հայտնել են, որ Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների գործողությունների պատճառով Սաուդյան Արաբիայի  էլեկտրակայանը խափանվել և փակվել է:

Եմենի բանակն ու ժողովրդական կոմիտեները հայտարարել են, որ հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չի հանվել Եմենի շրջափակումը։