Թուրքական բանակը կշարունակի մնալ Սիրիայի հյուսիսում և Իրաքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i171128-Թուրքական_բանակը_կշարունակի_մնալ_Սիրիայի_հյուսիսում_և_Իրաքում
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Սիրիայի հյուսիսում և Իրաքում PKK-ի ամբողջական ոչնչացման գործողությունները շարունակելու մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 04, 2022 08:39 Asia/Tehran
  • Թուրքական բանակը կշարունակի մնալ Սիրիայի հյուսիսում և Իրաքում

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Սիրիայի հյուսիսում և Իրաքում PKK-ի ամբողջական ոչնչացման գործողությունները շարունակելու մասին։

Վերջին երեք տարում Թւորքիան Իրաքում ակտիվ օդային ու ցամաքային գործողություններ է իրականացնում:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ այդ երկրի զինված ուժերը շարունակելու են ներկայությունը հյուսիսային Սիրիայում ու Իրաքում, քանի դեռ չի ոչնչացվել PKK-ի վերջին անդամը:

Աքարը  հայտարարել է. որ «Ճանկ» գործողության ընթացքում մինչ այժմ սպանվել է PKK-ի 61 անդամ, ոչնչացվել է 82 ապաստարան, զենքի ու զինամթերքի պահեստ։

Թուրքիայի պաշտպանության նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ գործողությունը կիրականացվի «Իրաքի ազգային ինքնիշխանության և անկախության նկատմամբ հարգանքով» և Իրաքի կառավարության հետ համաձայնեցված կարգով: Սակայն Բաղդադը բողոքել է երկրի տարածքում Թուրքրիայի բանակի գործողության դեմ՝ այն որակելով իր ինքնիշխանության խախտում: