«Արիել» գործողության ուղերձը սիոնիստներին` կարմիր գիծն անցնելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i171174-Արիել_գործողության_ուղերձը_սիոնիստներին_կարմիր_գիծն_անցնելու_վերաբերյալ
ՀԱՄԱՍ շարժման անդամն Ալ-Աղսա մզկիթը անվանել է պաղեստինցիների կարմիր գիծը, որից չպետք է անցնեն սիոնիստները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2022 14:04 Asia/Tehran
  • «Արիել» գործողության ուղերձը սիոնիստներին` կարմիր գիծն անցնելու վերաբերյալ

ՀԱՄԱՍ շարժման անդամն Ալ-Աղսա մզկիթը անվանել է պաղեստինցիների կարմիր գիծը, որից չպետք է անցնեն սիոնիստները։

«Ալ-Մանար» հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) առաջնորդ՝ Ջասեր ալ-Բարղուսին հայտարարել  է, որ  Էզեդդին Ղեսամի գումարտակները  ստանձնելով «Սալաֆիտ» գործողության պատասխանտվությունն ընդգծել  են, որ Ղոդսը  պաղեստինցիների  կարմիր գիծն է:

ՀԱՄԱՍ-ի անդամը հավելել է.««Արիել» գործողությունը ոչնչացրեց պաղեստինցիների սրբությունները, հատկապես Ալ -Աղսա մզկիթը պղծելու Սիոնիստական ռեժիմի բոլոր հաշվարկները»:

Ալ-Բարղուսին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժումը,  Էզեդդին Ղեսամի գումարտակները և Պաղեստինի ժողովուրդը  պատրաստ են վճարել  այն գինը, որին արժանի  է Ալ-Աղսա մզկիթը։

Ալ-Բարղուսին ընդգծել է.««Արիել» գործողության՝  օկուպանտներին հղած ուղերձն այն է, որ ինչ նրանք արել են անվտանգության առումով, մեկ ակնթարթում կկործանվի սրբությունների պատճառով»:

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման ռազմական թևը նույնպես հայտարարեց, որ «Արիել» գործողությունը Սիոնիստական ​​ռեժիմի դեմ վերջին գործողությունը չի լինելու: