«Արիել» գործողության ուղերձը սիոնիստներին` կարմիր գիծն անցնելու վերաբերյալ
ՀԱՄԱՍ շարժման անդամն Ալ-Աղսա մզկիթը անվանել է պաղեստինցիների կարմիր գիծը, որից չպետք է անցնեն սիոնիստները։
«Ալ-Մանար» հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) առաջնորդ՝ Ջասեր ալ-Բարղուսին հայտարարել է, որ Էզեդդին Ղեսամի գումարտակները ստանձնելով «Սալաֆիտ» գործողության պատասխանտվությունն ընդգծել են, որ Ղոդսը պաղեստինցիների կարմիր գիծն է:
ՀԱՄԱՍ-ի անդամը հավելել է.««Արիել» գործողությունը ոչնչացրեց պաղեստինցիների սրբությունները, հատկապես Ալ -Աղսա մզկիթը պղծելու Սիոնիստական ռեժիմի բոլոր հաշվարկները»:
Ալ-Բարղուսին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժումը, Էզեդդին Ղեսամի գումարտակները և Պաղեստինի ժողովուրդը պատրաստ են վճարել այն գինը, որին արժանի է Ալ-Աղսա մզկիթը։
Ալ-Բարղուսին ընդգծել է.««Արիել» գործողության՝ օկուպանտներին հղած ուղերձն այն է, որ ինչ նրանք արել են անվտանգության առումով, մեկ ակնթարթում կկործանվի սրբությունների պատճառով»:
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման ռազմական թևը նույնպես հայտարարեց, որ «Արիել» գործողությունը Սիոնիստական ռեժիմի դեմ վերջին գործողությունը չի լինելու: