Սիոնիստները խոստովանել; են, որ թանկ են վճարել «Ալադ» գործողության համար
Իսրայելի ներքին անվտանգության նախարարը հայտարարել է, որ ռեժիմը թանկ է վճարել «Ալադ» գործողության համար:
Հինգշաբթի օրը պաղեստինյան լրատվամիջոցները հայտնել են, որ Թել Ավիվի արևելքում գտնվող սիոնիստական Ալադ բնակավայրում իրականացված Դիմադրության գործողության ընթացքում սպանվել և վիրավորվել են մի քանի սիոնիստներ:
«Ալ-Ջազիրա»-ի ուրբաթ օրվա հաղորդմամբ՝ Իսրայելի ներքին անվտանգության նախարար Օմար Բարլոուն խոստովանել է, որ ռեժիմի անվտանգության ուժերին դեռ չի հաջողվել ձերբակալել Ալադ բնակավայրում իրականացված գործողության հեղինակներին։
Սիոնիստ պաշտոնյան հայտնել է, որ ոստիկանությունն ու «Շաբակը» (Հետախուզություն և ներքին անվտանգության կազմակերպություն) հետապնդում են գործողության հեղինակներին։
Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցը նույնպես սպառնացել էր, որ գործողության հեղինակները և այն իրականացնողները ծանր գին կվճարեն։