Իրաքի և Սիրիայի սահմանին ակտիվացել են ԱՄՆ-ի ռազմական տեղաշարժերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i171584-Իրաքի_և_Սիրիայի_սահմանին_ակտիվացել_են_ԱՄՆ_ի_ռազմական_տեղաշարժերը
Իրաքի անվտանգության մի աղբյուր հայտնել է Իրաքի և Սիրիայի սահմանի երկայնքով ամերիկյան ուժերի տեղաշարժի մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 09, 2022 19:13 Asia/Tehran
  • Իրաքի և Սիրիայի սահմանին ակտիվացել են ԱՄՆ-ի ռազմական տեղաշարժերը

Իրաքի անվտանգության մի աղբյուր հայտնել է Իրաքի և Սիրիայի սահմանի երկայնքով ամերիկյան ուժերի տեղաշարժի մասին:

Ալ-Մալումա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ ուժերը գործողություններ են իրականացրել իրաքա-սիրիական սահմանին Դահուք նահանգի մոտակայքում:

Իրաքի անվտանգության աղբյուրը հավելել է. «Այդ տեղաշարժերը ներառում են սահմանային գոտում և Դահուքի շրջանին մոտ գտնվող գյուղերը, և այդ շարժումների նպատակն է բացահայտել տարածքը, որտեղ ԱՄՆ զրահատեխնիկան կժամանի մոտ օրերս և կտեղակայվի Էրբիլ նահանգում գտնվող Ալ-Հարիր բազայում»:

Վերջին ամիսներին Իրաքի որոշ հատվածներում ավելացել են ԻԼԻՊ-ի տարրերի հարձակումները:

ԱՄՆ-ի զինված ուժերը և նրա հետ կապված ահաբեկչական տարրերն անօրինական կերպով գտնվում են Սիրիայի հյուսիսում և արևելքում և նավթի պաշարները թալանելուց բացի, գործողություններ են իրականացնում տարածաշրջանում գտնվող սիրիացիների և ուժերի դեմ: