Սիոնիստական ռեժիմի ենթակառուցվածքերը ենթարկվել են կիբեր հարձակման
Իրաքի «Ալ-Թահերե» հաքերային խումբը «Յա Լաթհարաթ Աբու Մահդի Ալ-Մոհանդես» կարգախոսով, զանգվածային հարձակում է իրականացրել Սիոնիստական ռեժիմի տրանսպորտային հատվածի ենթակառուցվածքների վրա և կոտրել ռեժիմի խոշորագույն տրանսպորտային ընկերության կայքը:
Իրաքի դիմադրության խմբերին մոտ կանգնած լրատվամիջոցները հաղորդել են, որ ճամփորդությունների ամրագրման կենտրոնի դեմ իրականացված չորրորդ կիբերհարձակման հետևանքով, կենտրոնի աշխատանքը դադարեցվել է:
Հարձակման հետևանքով, տրանսպորտային Egged-ը ընկերության աշխատանքը դադարեցվել է, իսկ նորբեռնափոխադրումների գրանցումը՝ կասեցվել:
Դադարեցվել է նաև երկաթուղային համակարգում քարտերով վճարումների հնարավորությունը:
Սա վերջին շաբաթների ըթնացքում երկրորդ լայնածավալ կիբեր հարձակումն է իսրայելական կայքերի և սերվերների վրա:
Ապրիլի 20-ին տեղի ունեցած կիբերհարձակման ժամանակ կոտրվել էր Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի կայքը: