Իրաքը Թուրքիայի դեմ պաշտոնապես բողոք է ներկայացրել Անվտանգության խորհրդին
ՄԱԿ-ում Իրաքի ներկայացուցիչը Թուրքիայի դեմ պաշտոնապես բողոք է ներկայացրել Անվտանգության խորհրդին, թուրքական բոլոր ուժերին կոչ անելով լքել Իրաքը:
Վերջին տարիներին Թուրքիան բազմիցս ներխուժել է Իրաք՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներիի դեմ պայքարի պատրվակով։
Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում Իրաքի ներկայացուցիչ Մոհամմադ Հոսեյն Բահր ալ Ուլումն ասել է. «Թուրքիայի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հարձակումներն այլևս չեն կարող պատրվակ լինել Իրաքի հողում թուրքական ուժերի մնալու համար»:
Բահր ալ Ուլումը շեշտել է Իրաքի հանձնառությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցությունը շարունակելու, ահաբեկչության դեմ պայքարելու և ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով քաղաքական նպատակների իրականացման և հաշվեհարդարման համար իր տարածքը չօգտագործելու նկատմամբ:
Իրաքի տարբեր շրջանների վրա Թուրքիայի հարձակումները մինչ այժմ բազմիցս հանդիպել են իրաքյան կառավարության արձագանքին, և իրաքյան պաշտոնյաները բազմիցս կոչ են արել Թուրքիային վերջ տալ Իրաքի ինքնիշխանության խախտումներին: