Մեկ օրում Իրաքում 5 հարձակում է իրականացվել ամերիկյան ռազմական ավտոշարասյուների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i172530-Մեկ_օրում_Իրաքում_5_հարձակում_է_իրականացվել_ամերիկյան_ռազմական_ավտոշարասյուների_վրա
Հինգշաբթի օրը Իրաքում 5 հարձակում է իրականացվել ամերիկյան ռազմական ավտոշարասյուների վրա
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 20, 2022 08:59 Asia/Tehran
  • Մեկ օրում Իրաքում 5 հարձակում է իրականացվել ամերիկյան ռազմական ավտոշարասյուների վրա

Հինգշաբթի օրը Իրաքում 5 հարձակում է իրականացվել ամերիկյան ռազմական ավտոշարասյուների վրա

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հարձակումները սկսվել են հինգշաբթի առավոտյան Դի Քար նահանգից՝ ամերիկյան նյութատեխնիկական շարասյան ճանապարհին պայթյունով: Ավելի ուշ, Դիվանիա նահանգի Սամավահում, հարձակման են ենթարկվել ԱՄՆ բանակի երկու նյութատեխնիկական ավտոշարասյուները: Վերջին հարձակումները տեղի են ունեցել  Իրաքի Բաբիլ նահանգում։

Որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը: Զոհերի կամ վնասների վերաբերյալ նույնպես հաղորդումներ չեն եղել:

Վերջին երկու տարիներին Իրաքում ԱՄՆ-ի լոգեստիկ շարասյունների և ուժերի վրա հարձակումներն աճել են: Թիրախավորվել են նաև Այն ալ-Ասադ (Ալ-Անբար), Ալ-Հարիր (Էրբիլ) և Վիկտորիա (Էրբիլ) ամերիկյան առզմաբազաները:

Իրաքի Դիմադրության խմբերը բազմիցս հայտարարել են, որ եթե ամերիկյան ուժերը շարունակեն իրենց ներկայությունն այդ երկրում, Դիմադրությունը կօգտվի ագրեսորներին և օկուպանտներին դիմակայելու իր իրավունքից։