«Երկաթե գմբեթ» համակարգը սխալմամբ կրակել է իսրայելական ինքնաթիռի վրա
Եբրայական աղբյուրների հաղորդմամբ՝ «Երկաթե գմբեթ» համակարգը, սսխալ նույնականացման» պատճառով, երկու հրթիռ է արձակել ռեժիմի օդուժին պատկանող ինքնաթիռի վրա:
Սիոնիստական աղբյուրները բազմիցս խոստովանել են, որ «Երկաթե գմբեթ» համակարգն անարդյունավետ է պաղեստինյան դիմադրության կողմից արձակված հրթիռները որսալու հարցում:
«Ռոսիա Ալյոմ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով եբրայերեն աղբյուրները, հաղորդում է, որ ժամը 09:15-ին, գրավյալ տարածքների հյուսիսային հատվածներում միացել են նախազգուշացնող ազդանշանները և բնակիչները 10 րոպեով տեղափոխվել են պաստարաններ, ինչից հետո պարզվել է, որ գործողությունը տեղի է ունեցել սխալ նույնականացման պատճառով:
Իսրայելական բանակի խոսնակը հայտնել է, որ ՀՕՊ համակարգը, սխալ նույնականացման պատճառով, երկու հրթիռ է արձակել իսրայելական ինքնաիթիռի ուղղությամբ, ինչի հետևանքով միացել են ազդանշանները:
Մոտ մեկ ամիս առաջ նույնպես, Սիոնիստական ռեժիմի «Երկաթե գմբեթ» համակարգերի հրթիռները սխալմամբ խոցել էին միմյանց: