Նաֆթալի Բենեթ. Իսրայելի ապագան վտանգված է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i172610-Նաֆթալի_Բենեթ._Իսրայելի_ապագան_վտանգված_է
Իսրայելի վարչապետը մտահոգություն է հայտնել Քնեսեթից կոալիցիոն կաբինետի մեկ այլ անդամի հեռանալու կապակցությամբ, նշելով, որ ռեժիմի ապագան վտանգված է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2022 07:39 Asia/Tehran
  • Նաֆթալի Բենեթ. Իսրայելի ապագան վտանգված է

Իսրայելի վարչապետը մտահոգություն է հայտնել Քնեսեթից կոալիցիոն կաբինետի մեկ այլ անդամի հեռանալու կապակցությամբ, նշելով, որ ռեժիմի ապագան վտանգված է։

Կաբինետը փորձում է արաբների ներկայացուցիչ, Քնեսեթի փոխնախագահ Գիդա Ռինավի Զաաբիին համոզել չեղարկել  հեռանալու որոշումը:

Հինգշաբթի օրը Զաաբին հայտարարեց Քնեսեթից և իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Նրա դուսր գալու դեպքում,  իշխող կոալիցիան Քնեսեթում կունենա  120 մանդատներից միայն 59-ը։

Անդրադառնալով Զաաբիի այս որոշմանը, Նավթալի Բենեթը հայտարարել է. «Իսրայելի ապագան վտանգված է և մենք պետք է պայքարենք   ժողովրդի միասնությունը պահպանելու համար»։

Հնարավոր է, որ ​ընդդիմությունը՝ նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, օգտվի Զաաբիի հեռանբալու որոշումից և չորեքշաբթի օրը Քնեսեթի նիստի ժամանակ կներկայացնի նախարարների կաբինետը ցրելու և արտահերթ ընտրությունների անցկացման ծրագիր։