Նաֆթալի Բենեթ. Իսրայելի ապագան վտանգված է
Իսրայելի վարչապետը մտահոգություն է հայտնել Քնեսեթից կոալիցիոն կաբինետի մեկ այլ անդամի հեռանալու կապակցությամբ, նշելով, որ ռեժիմի ապագան վտանգված է։
Կաբինետը փորձում է արաբների ներկայացուցիչ, Քնեսեթի փոխնախագահ Գիդա Ռինավի Զաաբիին համոզել չեղարկել հեռանալու որոշումը:
Հինգշաբթի օրը Զաաբին հայտարարեց Քնեսեթից և իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Նրա դուսր գալու դեպքում, իշխող կոալիցիան Քնեսեթում կունենա 120 մանդատներից միայն 59-ը։
Անդրադառնալով Զաաբիի այս որոշմանը, Նավթալի Բենեթը հայտարարել է. «Իսրայելի ապագան վտանգված է և մենք պետք է պայքարենք ժողովրդի միասնությունը պահպանելու համար»։
Հնարավոր է, որ ընդդիմությունը՝ նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, օգտվի Զաաբիի հեռանբալու որոշումից և չորեքշաբթի օրը Քնեսեթի նիստի ժամանակ կներկայացնի նախարարների կաբինետը ցրելու և արտահերթ ընտրությունների անցկացման ծրագիր։