Սիոնիստ զինվորները արցունքաբեր գազ են կիրառել լիբանանցիների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173084-Սիոնիստ_զինվորները_արցունքաբեր_գազ_են_կիրառել_լիբանանցիների_դեմ
Իսրայելական զորքերը արցունքաբեր գազ են կիրառել Լիբանանի հարավային սահմանին դիմադրության հաղթանակը տոնող մասնակիցների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2022 08:39 Asia/Tehran
  • Սիոնիստ զինվորները արցունքաբեր գազ են կիրառել լիբանանցիների դեմ

Իսրայելական զորքերը արցունքաբեր գազ են կիրառել Լիբանանի հարավային սահմանին դիմադրության հաղթանակը տոնող մասնակիցների դեմ:

2000 թվականի մայիսի 25-ին, Լիբանանի ժողովրդի դիմադրության արդյունքում, իսրայելական բանակը վերջապես ստիպված եղավ նահանջել այդ երկրի հարավից։

Այս իրադարձությունը, որը ճանապարհ հարթեց Լիբանանում Սիոնիստական ​​ռեժիմի հետագա պարտությունների համար, կոչվում է Դիմադրության և ազատության տոն:

Լիբանանի քաղաքացիներն ամեն տարի նշում են Սիոնիստական ​​ռեժիմի դեմ դիմադրության հաղթանակի և թշնամիներին իրենց հողից վտարման տարեդարձը:

Հինգշաբթի օրը Լիբանանի ազգային լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իսրայելական բանակն արցունքաբեր գազ է կիրառել Լիբանանի քաղաքացիների դեմ, որոնք հավաքվել էին Լիբանանի հարավում գտնվող սահմանամերձ Ալ-Ադիսա քաղաքում՝ դիմադրության հաղթանակի տարեդարձի առիթով։

Սիոնիստ զինվորների կողմցի արցունքաբեր գազի կիրառման հետևանքով, Լիբանանի մի խումբ քաղաքացիներ շնչահեղձ են եղել և տեղափոխվել հիվանդանոց։