Ալ-Աղսա մզկիթում ուրբաթօրյա աղոթքին մասնակել է 30 հազար պաղեստինցի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173234-Ալ_Աղսա_մզկիթում_ուրբաթօրյա_աղոթքին_մասնակել_է_30_հազար_պաղեստինցի
Սիոնիստ զավթիչների կողմից անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում, ավելի քան 30 հազար պաղեստինցիներ մասնակցել են Ալ-Աղսա մզկիթի ուրբաթօրյա աղոթքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2022 04:04 Asia/Tehran
  • Ալ-Աղսա մզկիթում ուրբաթօրյա աղոթքին մասնակել է 30 հազար պաղեստինցի

Սիոնիստ զավթիչների կողմից անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում, ավելի քան 30 հազար պաղեստինցիներ մասնակցել են Ալ-Աղսա մզկիթի ուրբաթօրյա աղոթքին:

Quds Islam Endowment կազմակերպությունը հայտարարել է, որ Սիոնիստական օկուպանտ ռեժիմի զինվորները տեղակայվել են Ալ-Աղսա մզկիթի դարպասների մոտ՝ Երուսաղեմի հին հատվածում, և դեպի իսլամական սրբավայր տանող ճանապարհների և փողոցների խիստ հսկողությունը թույլ չի տվել ավելի շատ պաղեստինցիների մասնակցել աղոթքին:

Ալ-Աղսա մզկիթի քարոզիչ շեյխ Իքրիմա Սաբրին զգուշացրել է  մզկիթի վրա ցանկացած հարձակման կապակցությամբ և պաղեստինցիներին կոչ  արել շարունակել մնալ  մզկիթում:

Ալ-Աղսա մզկիթի վրա հարձակումներն իրականացվում են այն հրեականացնելու և Երուսաղեմի  բնակիչներին ստիպողաբար իրենց տներից հանելու ծրագրի շրջանակում: