Սիոնիստներն ի շահ իրենց են օգտագործում Իլհամ Ալիևի «նարցիսիստական» բնավորությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173296-Սիոնիստներն_ի_շահ_իրենց_են_օգտագործում_Իլհամ_Ալիևի_նարցիսիստական_բնավորությունը
Բաքվի հետ Սիոնիստական ​​ռեժիմի հարաբերությունները կարգավորող սիոնիտսները, որոնք սահմանում են նաև Ադրբեջանի նախագահի քաղաքականության գիծը, այդ երկրի անկախության օրվա՝ մայիսի 28-ի կապակցությամբ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձներում նրան առանձնահատուկ կերպով են գովել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2022 03:53 Asia/Tehran
  • Սիոնիստներն  ի շահ իրենց են օգտագործում Իլհամ Ալիևի «նարցիսիստական» բնավորությունը

Բաքվի հետ Սիոնիստական ​​ռեժիմի հարաբերությունները կարգավորող սիոնիտսները, որոնք սահմանում են նաև Ադրբեջանի նախագահի քաղաքականության գիծը, այդ երկրի անկախության օրվա՝ մայիսի 28-ի կապակցությամբ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձներում նրան առանձնահատուկ կերպով են գովել:

Իր շնորհավորական ուղերձում Azİz-ի (Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցիացիա) նախագահ Լեո Սպիվաքն Իլհամ Ալիևին բնութագրել է որպես «խելացի առաջնորդ», «հեռատես գործիչ, ով Ադրբեջանի համար աշխարհում ապահովել է  տնտեսական ազդեցություն և տնտեսական գրավչություն»։

Ուղերձում ասված է. «Մենք՝ Իսրայելում ապրող ադրբեջանական համայնքը, միշտ հպարտացել ենք մեր հայրենիքով, բայց հիմա, երբ ձեր ղեկավարությամբ, Ադրբեջանը վտարել է ագրեսորներին, մենք հասկանում ենք, որ դա ձեր 9 տարիների ծառայության արդյունքն է, ինչի համար շնորհակալ ենք»:

Օկուպացված Պաղեստինում Բաքվի բազմամշակութային կենտրոնի ղեկավար Արյա Գութը մայիսի 28-ի կապակցությամբ ուղերձում նույնպես գովաբանել է Իլհամ Ալիևին: Ուղերձում ասված է. «Այս կարևոր օրը ևս մեկ անգամ իմ անկեղծ հարգանքն ու շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ՝ «իմաստուն պետական ​​գործչին», «պրոֆեսիոնալ և հմուտ դիվանագետին», «չափազանց տաղանդավոր և պրագմատիկ քաղաքական գործչին», «մեծ ստրատեգին» և «հաղթանակի հրամանատարին»: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի զինված ուժերին և  կառավարության արժանի ղեկավարին»:

Նա հավելել է. «Պարոն նախագահ: Ղարաբաղյան 2-րդ պատերազմը և հետպատերազմյան դիվանագիտությունը աշխարհին ցույց տվեցին ձեր բոլոր անձնական որակները։ Սա հաղթանակ էր և՛ ռազմական  և՛ անձնական քաղաքական-դիվանագիտական ​​և աշխարհաքաղաքական ոլորտներում: Դա Ադրբեջանի ժողովրդի և քաջ ու խիզախ զինվորների ու սպաների հաղթանակն էր»: