Իսրայելը մեծացրել է իր զորքերի թիվը օկուպացված Երուսաղեմում
«Դրոշի երթի» նախօրեին, վախենալով Պաղեստինի ժողովրդի և Դիմադրության հետ առճակատումից, Սիոնիստական ռեժիմն ավելացրել է գրավյալ Երուսաղեմում, հատկապես Բաբ ալ-Ամուդում իր զորքերի թիվը:
Պաղեստինյան աղբյուրների փոխանցմամբ, Սիոնիստական ռեժիմը «Դրոշի երթից» առաջ ավելացրել է գրավյալ Երուսաղեմում իր զորքերի թիվը։
Սիոնիստական լրատվամիջոցները հայտնել են նաեւ, որ երթի ընթացքում պաղեստինցիների դեմ պայքարելու համար իսրայելական բանակն այսօր առավոտից սկսել է Բաբ ալ-Ամուդ շրջանում իր զորքերի ուժեղացումն ու զինումը։
Պաղեստինցիները կանաչ գծի ներսից փորձում են մտնել Ալ-Աղսա մզկիթ, իսկ իսրայելական ուժերը խոչընդոտում են նրանց մուտքը։
Մոտ 3000 օկուպացիոն ուժեր տեղակայվել են փողոցներում և թաղամասերում, որտեղից անցնելու են ծայրահեղական սիոնիստները: Սիոնիստները դրոշի երթը սկսել են՝ Ղոդս քաղաքի մուսուլմանական թաղամասերից:
Միևնույն ժամանակ, Times of Israel-ը հայտնել է, որ չնայած դրոշի երթի հետ կապված լարվածությանը, ակնկալվում է, որ Իսրայելի ոստիկանությունը Քնեսեթի աջակողմյան ներկայացուցիչ՝ Իտմար բեն Գայերին թույլ կտա մտնել Ալ-Աղսա մզկիթ: