Արքեպիսկոպոս Աթաոլլահ Հաննա. Երուսաղեմը կմնա պաղեստինյան քաղաք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173392-Արքեպիսկոպոս_Աթաոլլահ_Հաննա._Երուսաղեմը_կմնա_պաղեստինյան_քաղաք
Երուսաղեմի ուղղափառ քրիստոնյաների պատրիարքն ընդգծել է արաբ ժողովրդի պատասխանատվությունը Երուսաղեմը պաշտպանելու հարցում, հավելելով. որ ինչ էլ անի Իսրայելը, Երուսաղեմը կմնա արաբական և պաղեստինյան քաղաք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2022 04:01 Asia/Tehran
  • Արքեպիսկոպոս Աթաոլլահ Հաննա. Երուսաղեմը կմնա պաղեստինյան քաղաք

Երուսաղեմի ուղղափառ քրիստոնյաների պատրիարքն ընդգծել է արաբ ժողովրդի պատասխանատվությունը Երուսաղեմը պաշտպանելու հարցում, հավելելով. որ ինչ էլ անի Իսրայելը, Երուսաղեմը կմնա արաբական և պաղեստինյան քաղաք։

Աթաոլլահ Հաննան ասել է. «Այն, ինչ կատարվում է Երուսաղեմում, նողկալի հանցագործություն է պաղեստինցի ժողովրդի և քաղաքի դեմ: Օկուպանտները փորձում են երթի միջոցով փաստել, թե Երուսաղեմը հրեական քաղաք է»:

Նշելով, որ Երուսաղեմը դարձել է  օկուպանտների կենտրոնն ավանաբնակներին պաշտպանելու համար, պատրիարքը հավելել է. «Ինչ էլ որ անեն բռնազավթիչ ռեժիմն ու ավանաբնակները, Ղոդսը կմնա արաբական և պաղեստինյան քաղաք։

Հաննան նշել է, որ Երուսաղեմի պաշտպանության պատասխանատվությունը միայն քաղաքաի ժողովրդի ու մյուս պաղեստինցիների պատասխանատվությունը չէ, այլ   արաբ ազգի:

«Մենք կմնանք Երուսաղեմում, և նրանք չեն կարողանա խաթարել մեր ինքնությունը և մեր մուսուլմանական և քրիստոնեական արմատները», - ասել է Աթաոլլահ Հանան: