Արքեպիսկոպոս Աթաոլլահ Հաննա. Երուսաղեմը կմնա պաղեստինյան քաղաք
Երուսաղեմի ուղղափառ քրիստոնյաների պատրիարքն ընդգծել է արաբ ժողովրդի պատասխանատվությունը Երուսաղեմը պաշտպանելու հարցում, հավելելով. որ ինչ էլ անի Իսրայելը, Երուսաղեմը կմնա արաբական և պաղեստինյան քաղաք։
Աթաոլլահ Հաննան ասել է. «Այն, ինչ կատարվում է Երուսաղեմում, նողկալի հանցագործություն է պաղեստինցի ժողովրդի և քաղաքի դեմ: Օկուպանտները փորձում են երթի միջոցով փաստել, թե Երուսաղեմը հրեական քաղաք է»:
Նշելով, որ Երուսաղեմը դարձել է օկուպանտների կենտրոնն ավանաբնակներին պաշտպանելու համար, պատրիարքը հավելել է. «Ինչ էլ որ անեն բռնազավթիչ ռեժիմն ու ավանաբնակները, Ղոդսը կմնա արաբական և պաղեստինյան քաղաք։
Հաննան նշել է, որ Երուսաղեմի պաշտպանության պատասխանատվությունը միայն քաղաքաի ժողովրդի ու մյուս պաղեստինցիների պատասխանատվությունը չէ, այլ արաբ ազգի:
«Մենք կմնանք Երուսաղեմում, և նրանք չեն կարողանա խաթարել մեր ինքնությունը և մեր մուսուլմանական և քրիստոնեական արմատները», - ասել է Աթաոլլահ Հանան: