Եմենի նախաձեռնությունը՝ հրթիռով սննդի առաքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173492-Եմենի_նախաձեռնությունը_հրթիռով_սննդի_առաքում
Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները նոր նախաձեռնություն են սկսել՝ Ալ-Հուդայդա նահանգի Ալ-Դուրիհամի քաղաքի պաշարված ժողովրդին սնունդ հասցնելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2022 08:29 Asia/Tehran

Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները նոր նախաձեռնություն են սկսել՝ Ալ-Հուդայդա նահանգի Ալ-Դուրիհամի քաղաքի պաշարված ժողովրդին սնունդ հասցնելու համար։

Նրանք Ալ-Դուրիհամիի ուղղությամբ հրթիռներ արձակելով սնունդ և մսամթերք են փոխանցում նրանց:

Օրական պարենով լի ութից տասը հրթիռ է արձակվում: Մինչ այժմ քաղաքի ուղղությամբ սննդամթերքով բեռնված 2500 հրթիռ է արձակվել:

Հարկ է նշել, որ Սաուդյան վարչակարգը տնտեսական շրջափակմամբ լուրջ առողջական և թերսնման խնդիրներ է առաջացրել արաբական այս աղքատ երկրի ժողովրդի, այդ թվում՝ կանանց ու երեխաների համար: