Եմենի նախաձեռնությունը՝ հրթիռով սննդի առաքում
Մայիս 31, 2022 08:29 Asia/Tehran
Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները նոր նախաձեռնություն են սկսել՝ Ալ-Հուդայդա նահանգի Ալ-Դուրիհամի քաղաքի պաշարված ժողովրդին սնունդ հասցնելու համար։
Նրանք Ալ-Դուրիհամիի ուղղությամբ հրթիռներ արձակելով սնունդ և մսամթերք են փոխանցում նրանց:
Օրական պարենով լի ութից տասը հրթիռ է արձակվում: Մինչ այժմ քաղաքի ուղղությամբ սննդամթերքով բեռնված 2500 հրթիռ է արձակվել:
Հարկ է նշել, որ Սաուդյան վարչակարգը տնտեսական շրջափակմամբ լուրջ առողջական և թերսնման խնդիրներ է առաջացրել արաբական այս աղքատ երկրի ժողովրդի, այդ թվում՝ կանանց ու երեխաների համար: