Իրաքի խորհրդարանը նախապատրաստվում է արտաքսել թուրքական զորքերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173496-Իրաքի_խորհրդարանը_նախապատրաստվում_է_արտաքսել_թուրքական_զորքերին
Իրաքի խորհրդարանը լուրջ խորհրդարանական շարժում է սկսել՝ երկրի հյուսիսից թուրքական զորքերին դուրս մղելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2022 09:11 Asia/Tehran
  • Իրաքի խորհրդարանը նախապատրաստվում է արտաքսել թուրքական զորքերին

Իրաքի խորհրդարանը լուրջ խորհրդարանական շարժում է սկսել՝ երկրի հյուսիսից թուրքական զորքերին դուրս մղելու համար։

Իրաքի խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են թուրքական զորքերին դուրս մղել Հյուսիսային Իրաքից: Թուրքիայի բանակն արդեն երկար ժամանակ խախտում է Իրաքի օդային ու ցամաքային տարածքը՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի պատրվակով։

Իրաքի խորհրդարանում «Ալ-Ֆաթահ» կոալիցիայի ներկայացուցիչ Մեհդի Թաղին հայտարարել է, որ երկրիտարածքում Թուրքիայի ներկայության նկատմամբ լռությունն այդ ուժերին թույլ է տալիս  ընդլայնել իրենց ներկայությունը, ինչնա Իրաքի ինքնիշխանության և ազգային անվտանգության խախտում է։ 

«Ալ-Սադիղուն» խորհրդարանական խմբակցության անդամ Սամեր ալ-Դաբյանը նույնպես հայտարարել է, որ Թուրքիայի հավակնությունները Իրաքում շատ հին են, և որ Անկարան փորձում է օգտագործել Իրաքի ներկայիս իրավիճակը ի շահ իրեն և իր վաղեմի հավակնությունների՝ երկրի տարածքի մեծ մասը գրավելու համար։