Բռնազավթված Ղոդսում հրդեհվել է Սիոնիստական ​​ռեժիմի ռազմաբազան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173502-Բռնազավթված_Ղոդսում_հրդեհվել_է_Սիոնիստական_ռեժիմի_ռազմաբազան
Պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնել են օկուպացված Ղոդսում սիոնիստական ռազմաբազայում հրդեհի բռնկման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2022 12:40 Asia/Tehran

Պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնել են օկուպացված Ղոդսում սիոնիստական ռազմաբազայում հրդեհի բռնկման մասին:

Երեքշաբթի վաղ առավոտյան օկուպացված Ղոդս քաղաքի հին հատվածում գտնվող Ալ-Իսավիյա գյուղում պաղեստինցիների հետ բախումից հետո հրդեհվել է սիոնիստների ռազմաբազան:

Դեպքը տեղի է ունեցել այն ​​ժամանակ, երբ օկուպացված Պաղեստինում անվտանգության իրավիճակը լարված է օկուպացված Ղոդսում սիոնիստների ​​ոտնձգիչ երթից և ավանաբնակների կողմից Ալ-Աղսա մզկիթի վրա հարձակումից հետո, իսկ դիմադրության խմբերը զգուշացրել են պատասխան իրենց կողմից սպասվող պատասխան քայլերի կապակցությամբ:

Կիրակի օրը սիոնիստ ավանաբնակները ներխուժել են Ալ-Աղսա մզկիթ՝ մասնակցելով «Դրոշի» կամ «Դրոշի պարի» երթին և բախվել պաղեստինցիների հետ։

Դրոշի երթը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ պաղեստինյան դիմադրության խմբերը բազմիցս զգուշացրել էին Սիոնիստական ​​ռեժիմին գրավյալ Երուսաղեմում սիոնիստական ​​դրոշի երթի անցկացման հետեւանքների մասին: