Իրաքում ետղի է ունեցել առաջին տեղական ԱԹՍ-ի թռիչքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173610-Իրաքում_ետղի_է_ունեցել_առաջին_տեղական_ԱԹՍ_ի_թռիչքը
Իրաքի ռազմական արդյունաբերության կազմակերպությունը հայտարարել է երկրում առաջին տեղական «Սաղար վահեդ» անօդաչու թռչող սարքի կառուցման ավարտի ու թռիչքի մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 01, 2022 17:24 Asia/Tehran
  • Իրաքում ետղի է ունեցել առաջին տեղական ԱԹՍ-ի թռիչքը

Իրաքի ռազմական արդյունաբերության կազմակերպությունը հայտարարել է երկրում առաջին տեղական «Սաղար վահեդ» անօդաչու թռչող սարքի կառուցման ավարտի ու թռիչքի մասին:

Իրաքի պաշտոնական լրատվական գործակալությյան հաղորդմամբ՝ ռազմական արդյունաբերության կազմակերպության ղեկավարը չորեքշաբթի օրն ասել է.«Մեծ առաջընթաց է գրանցվել երկրի ռազմական արդյունաբերության, այդ թվում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ոլորտներում: Կազմակերպությունն կառուցել է անօդաչու թռչող սարք, որը կոչվում է «Սաղար վահեդ», և որի   վերջնական փորձարկումը տեղի ունեցավ այսօր»:

Ալ-Դարաջին նշել է, որ անօդաչու թռչող սարքը կարող է թռչել 4 կմ բարձրության վրա և 30 կմ հեռահարությամբ՝ հավելելով, որ Իրաքի ռազմական արդյունաբերության կազմակերպությունը կարտադրի նաև «Ալ-Ռաֆդին» հրացաններ։

Իրաքի ռազմական արդյունաբերության կազմակերպության ղեկավարն ասել է, որ արտադրված անօդաչու թռչող սարքերը հետախոզական գործառույթ ունեն, բայց հնարավոր է դրանք վերածվել մահապարտ դրոնների:

Նա հավելել է, որ իրաքյան անօդաչու թռչող սարքերի երեք մոդելներ անցել են փորձարկման փուլը և մտել արտադրության փուլ։