Եմենի Սաադա քաղաքում հակաամերիկյան և հակասաուդյան երթ է անցկացվել
Ուրբաթ օրը, Եմենի Սաադա քաղաքում տեղի է ունեցել բողոքի մեծ քայլերթ ամբարտավանների դեմ։
Երթի հայտարարության մեջ ասվում է.«Լռությունը խախտելու և թշնամիների դիրքերը բացահայտելու կարգախոսը մեծ դեր է խաղում Եմենի ժողովրդի հավատքի և ինքնության պահպանման գործում։ Աստծո թշնամիների դեմ հրապարակային մոբիլիզացիա հայտարարելու գործում մուսուլման ումման պետք է կատարի իր պարտականությունը»:
Հայտարարության մեջ ասված է.«Մենք զգուշացնում ենք ամերիկացի և սաուդացի ագրեսորներին ոտնձգության շարունակության մասին և շեշտում ենք, որ սիրելի Եմենը կմնա ազատ և անկախ»:
Քայլերթի մասնակիցներն ընդգծել են.«Մենք խստորեն զգուշացնում ենք Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վտանգի և փոխզիջման հրավերի մասին, որը միայն բխում է իսլամական ումմայի թշնամիների շահերից»։