Եմենի Սաադա քաղաքում հակաամերիկյան և հակասաուդյան երթ է անցկացվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173762-Եմենի_Սաադա_քաղաքում_հակաամերիկյան_և_հակասաուդյան_երթ_է_անցկացվել
Ուրբաթ օրը, Եմենի Սաադա քաղաքում տեղի է ունեցել բողոքի մեծ քայլերթ ամբարտավանների դեմ։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հունիս 03, 2022 13:22 Asia/Tehran

Ուրբաթ օրը, Եմենի Սաադա քաղաքում տեղի է ունեցել բողոքի մեծ քայլերթ ամբարտավանների դեմ։

Երթի հայտարարության մեջ ասվում է.«Լռությունը խախտելու և թշնամիների դիրքերը բացահայտելու կարգախոսը  մեծ դեր է խաղում Եմենի ժողովրդի հավատքի և ինքնության պահպանման գործում։  Աստծո թշնամիների դեմ հրապարակային մոբիլիզացիա հայտարարելու գործում մուսուլման ումման պետք է կատարի իր պարտականությունը»:

Հայտարարության մեջ ասված է.«Մենք զգուշացնում ենք ամերիկացի և սաուդացի ագրեսորներին ոտնձգության շարունակության մասին և շեշտում ենք, որ սիրելի Եմենը կմնա ազատ և անկախ»:

Քայլերթի մասնակիցներն ընդգծել են.«Մենք խստորեն զգուշացնում ենք Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վտանգի և փոխզիջման հրավերի մասին, որը միայն բխում է իսլամական ումմայի թշնամիների շահերից»։