Թուրքիայի ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է իրականացնում ներգաղթյալների դեմ
Հունիս 05, 2022 12:48 Asia/Tehran
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի հյուսիս-արևմուտքում իրականացված գործողության ընթացքում ավելի քան 1600 միգրանտ է ձերբակալել։
Թուրքիան բախվում է տնտեսական ծանր ճգնաժամի և պետության օրակարգում է միգրանտների զանգվածային արտաքսումը։
Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլի այգիներում և լողափերում ձերբակալել են 1682 միգրանտների:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միգրանտներին տեղափոխել է տարբեր ճամբարներ՝ նրանց արտաքսելու և իրենց ծագման երկրներ ուղարկելու նպատակով։
Հաշվի առնելով Թուրքիայում կալանավորված աֆղան փախստականների թիվը, երկրի անվտանգության ուժերի գլխավոր թիրախը աֆղաններն են: