Իսրայելական օրաթերթ. Հեզբոլլահի զինանոցը համարժեք է 100 հազար հրթիռի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173894-Իսրայելական_օրաթերթ._Հեզբոլլահի_զինանոցը_համարժեք_է_100_հազար_հրթիռի
Իսրայէլեան «Մա Արիվ» թերթը հաղորդեց, որ լիբանանի Հեզբոլլահի հրթիռային զինանոցի գոյությունը Իսրայէլի ներքին ճակատի դեմ հնարավոր առճակատման դեպքում, մեծ վտանգ է ներկայացնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2022 13:06 Asia/Tehran
  • Իսրայելական օրաթերթ. Հեզբոլլահի զինանոցը համարժեք է 100 հազար հրթիռի

Իսրայէլեան «Մա Արիվ» թերթը հաղորդեց, որ լիբանանի Հեզբոլլահի հրթիռային զինանոցի գոյությունը Իսրայէլի ներքին ճակատի դեմ հնարավոր առճակատման դեպքում, մեծ վտանգ է ներկայացնում:

Այդ թերթը  գրել է, որ հաշվարկները ցույց են տալիս, որ Հեզբոլլահը լիբանանյան երկրորդ պատերազմի նախօրեին ունեցել է 15000 հրթիռ և մոտ 4000 հրթիռ է արձակել դեպի հյուսիս, և Իսրայելի պաշտոնյաների հաշվարկների համաձայն, կուսակցությունն այսօր ունի ավելի քան 100000 հրթիռ։ .

Ավելի վաղ, Հեզբոլլահի գլխավոր քարտուղար՝ Սեյեդ Հասան Նասրալլահն ասել էր.«Դիմադրությունը կարողացել է իր հրթիռները վերածել ճշգրիտ կառավարվող հրթիռների, սկսել է անօդաչու թռչող սարքեր արտադրել և մեծացնել իր հնարավորությունները՝ անկախ այն ամենից, ինչ կատարվում է իր շուրջը»: