Սիրիայի ահաբեկիչները միավորվել են Թուրքիայի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173906-Սիրիայի_ահաբեկիչները_միավորվել_են_Թուրքիայի_հետ
Սիրիայի հյուսիսում թուրքական զինուժի հարձակմանը զուգահեռ, ահաբեկիչները Անկարային զուգահեռ, վարժանքներ են անցկացրել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2022 14:33 Asia/Tehran
  • Սիրիայի ահաբեկիչները միավորվել են Թուրքիայի հետ

Սիրիայի հյուսիսում թուրքական զինուժի հարձակմանը զուգահեռ, ահաբեկիչները Անկարային զուգահեռ, վարժանքներ են անցկացրել։

Ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով, Թուրքիայի բանակը վերջին 2.5 տարիների ընթացքում գրավել է Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները: 
Շաբաթ օրը Թուրքիայի բանակը կրկին հարձակվել է Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների վրա։ Հարձակումից հետո Ալ-Հասաքա, Թել Թամար և շրջակա գյուղերի էլեկտրականությունն անջատվել է: 
Սիրիական աղբյուրները շաբաթ օրը հայտնել են, որ «Ալ-Ջեյշ ալ-Վաթանի ալ-Սուրի» (նախկին՝ Սիրիայի ազատ բանակ) խմբավորման ահաբեկիչները վերապատրաստվում են՝ երկրի  հյուսիսում՝ թուրքական բանակի հնարավոր ներխուժման ժամանակ նրանց ուղեկցելու համար:
Նշվում է, որ «Ալ-Ջեյշ»-ի ավելի քան 1500 ահաբեկիչներ, թեթև և ծանր զինատեսակներով, մասնակցել են զորավարժություններին։
Անատոլու լրատվական գործակալությունը հաղորդել է, որ «Ժողովուրդների դեմոկրատական միավորումների» (YPG) քուրդ զինյալները, որոնք պատկանում են «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF) թունելներ և զենքի պահեստներ են փորել Թալ Ռաֆաթ քաղաքի և շրջակա գյուղերի շրջաններում:
Գործակալությունը հաղորդել է, որ քուրդ զինյալները փորձում են խաղաղ բնակիչներին օգտագործել որպես կենդանի վահան։