Օգոստոս 25, 2022 08:58 Asia/Tehran
  • Եմենի նավթային ընկերության աշխատակիցների բողոքի ցույց են անցկացրել նավթային տանկերների գրավման դեմ

Եմենի նավթային ընկերության աշխատակիցները Սանայում բողոքի ցույց են անցկացրել և դատապարտել Սաուդյան Արաբիայի գլխավորած ագրեսոր արաբական կոալիցիայի կողմից երկրի նավթային տանկերների շարունակական զավթումը:

Ցույցը տեղի է ունեցել  նավթային պաշարների թալանի և սաուդա-ամերիկյան կոալիցիայի կողմից երկրի նավթամթերք տեղափոխող «Ոսկե արծիվ» նավի բռնագրավման դեմ։

Եմենի նավթային ընկերության խոսնակ Էսսամ Ալ-Մոթավաքելը հայտնել է, որ չնայած ՄԱԿ-ի թույլտվության առկայությանն ագրեսոր կոալիցիան  գրավել է նավը, որը պետք է վառելիք փոխադրեր Եմենի էլեկտրաէներգիայի ոլորտի համար:

Եմենի նավթային ընկերության հայտարարության համաձայն՝ սաուդյան կոալիցիան ավելի ավղ ևս բռնագրավ է Եմենի վառելիք տեղափոխող մի շարք նավեր։

Պիտակ