Օրգանների վաճառքն Աֆղանստանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i180336-Օրգանների_վաճառքն_Աֆղանստանում
Աֆղանստանում արգելված է օրգանների վաճառքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 25, 2022 17:08 Asia/Tehran
  • Օրգանների վաճառքն Աֆղանստանում

Աֆղանստանում արգելված է օրգանների վաճառքը:

Թալիբների կառավարության առողջապահության նախարար Քալանդար Էբադը չորեքշաբթի օրը հայտարարել է «Օրգանների վաճառքի արգելման հանձնաժողովի» ստեղծման մասին, նշելով. «Հանձնաժողովը կկանխի Աֆղանստանի քաղաքացիների  օրգանների վաճառքը»։

Ներկայումս Աֆղանստանը տառապում է հումանիտար և տնտեսական ճգնաժամից, որն առաջացել է ամերիկացի զինվորականների քսան տարվա օկուպացիայի և դրանից առաջացած պատերազմի հետևանքով։

20 տարվա օկուպացիայից,անթիվ հանցագործություններ կատարելուց և Աֆղանստանի տնտեսական և առողջապահական ենթակառուցվածքների ոչնչացումից հետո, ամերիկացի զինվորները վերջապես լքեցին այս երկիրը 2021 թվականի օգոստոսի վերջին։