Սիրիայի արևելքում տեղի է ունեցել երկրորդ հարձակումն ամերիկյան ռազմաբազայի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i180344-Սիրիայի_արևելքում_տեղի_է_ունեցել_երկրորդ_հարձակումն_ամերիկյան_ռազմաբազայի_վրա
Սիրիական պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ երկրի արևելքում գտնվող ամերիկյան բազան արդեն երկրորդ անգամ է հարձակման ենթարկվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2022 12:52 Asia/Tehran
  •  Սիրիայի արևելքում տեղի է ունեցել երկրորդ հարձակումն ամերիկյան ռազմաբազայի վրա

Սիրիական պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ երկրի արևելքում գտնվող ամերիկյան բազան արդեն երկրորդ անգամ է հարձակման ենթարկվել։

Հինգշաբթի օրը Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը (SANA) հաղորդել է. «Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Ալ-Զոր նահանգում գտնվող Կոնիկո նավթային հանքավայրում գտնվող ամերիկյան բազան երկրորդ անգամ հրթիռակոծվել է»:

Կոնիկոյում գտնվող ամերիկյան բազայի  հրթիռակոծությունից հետո  բազայում լսվել է մի քանի պայթյունի ձայն և դեռ չի պարզվել,  հարձակման հետևանքով զոհեր կա՞ն թե՝ ոչ:

Անցած գիշեր հրթիռակոծության թիրախ են դարձել ամերիկյան բանակի երկու ռազմաբազաներ՝ «Ալ-Օմար» նավթային հանքավայրում և «Կոնիկո» գազային հանքավայրերում։