Գործարկվել է Աֆղանստան-Չինաստան երկաթուղին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i182590-Գործարկվել_է_Աֆղանստան_Չինաստան_երկաթուղին
Շահագործման է հանձնվել Ուզբեկստանի, Ղրղզստանի և Չինաստանի հետ Աֆղանստանի տնտեսական միջանցքի առաջին գնացքը: 12 կոնտեյների բեռնվածքը գնացքով մուտք է գործել Աֆղանստանի և Ուզբեկստանի միջև գտնվող Հեյրաթանի սահմանային քաղաք։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 22, 2022 18:13 Asia/Tehran
  • Գործարկվել է Աֆղանստան-Չինաստան երկաթուղին

Շահագործման է հանձնվել Ուզբեկստանի, Ղրղզստանի և Չինաստանի հետ Աֆղանստանի տնտեսական միջանցքի առաջին գնացքը: 12 կոնտեյների բեռնվածքը գնացքով մուտք է գործել Աֆղանստանի և Ուզբեկստանի միջև գտնվող Հեյրաթանի սահմանային քաղաք։

Քանի որ Աֆղանստանը ցամաքով շրջապատված երկիր է և դեպի ազատ ջրեր  ելք չունի,  նրան անհրաժեշտ է հարևան երկրների համագործակցությունը ներմուծման և արտահանման համար: Այդ պատճառով այս երկիրը, Իրանի և Հնդկաստանի համագործակցությամբ և Իրանի հարավ-արևելյան  Չաբահար նավահանգստի զարգացմամբ, մտադիր  է իր արտահանումների ու ներմուծումների մի մասն իրականացնել  այս ճանապարհով:

Աֆանստանի ԱՎԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝  անցած շաբաթ Աֆղանստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Չինաստանի միջև տնտեսական միջանցքի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, այսօր  առաջին առևտրային գնացքը ժամանել  է Աֆղանստանի սահմանամերձ Հեյրաթան քաղաք։ Միջանցքի բացումը կատարվել է Բալխի և Չինաստանի  պաշտոնյաների մասնակցությամբ կայացած արարողության ժամանակ: 

Բալխի նահանգապետ՝ Ղոդրաթոլլահ Աբու Համզեն արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Այս տնտեսական միջանցքը կենսական նշանակություն ունի Աֆղանստանի ժողովրդի համար»: