Գերմանիայի կառավարությունը դատապարտել է Սիրիայում ահաբեկչական գործողությունները
Գերմանիայի կառավարությունը խիստ դատապարտել է Սիրիայի Ջաբլա ու Տարտուս քաղաքներում իրականացված ահաբեկչական գործողությունները և կոչ է արել շարունակել պայքարը ահաբեկչական խմբավորումների դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Գերմանիայի կառավարությունը դատապարտում է արյունալի ահաբեկչական գործողություները: Առաջին անգամ ահաբեկչությունը հասել է սիրիական ծովափին: Հարվածի տակ է հայտնվել, ինչպես միշտ, քաղաքացիական հանրությունը: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին: Կրկին ի ցույց են դրվում հրեշավոր գործողություները: Ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը պետք է շարունակական լինի»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Նշվել է, որ անհրաժեշտ է ավելացնել քաղաքական ջանքերը Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման գործում:
Սիրիայի Ջաբլա և Տարտուս քաղաքներում տեղի ունեցած յոթ պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 130-ի: